Սեզար աղցան։ Իսկական Սեզար աղցան։

Սեզար աղցան։ Իսկական Սեզար աղցան, և ոչ թե այն խեղճուկ կրկնօրինակները, որոնք մատուցում են ամեն տեղ։

Անչոուսով, հավկիթի դեղնուցով, սխտորով, իսկական Դիժոնով, Ուորչեստերշիր սուոսով, բնօրինակ Պարմեզան պանրով, մատղաշ հազարի թերթիկներով, անապակ ձիթապտղի յուղով պատրաստված և կռուտոնով մատուցված աղցան։

Նախ և առաջ, աղցանը կոչվում է Սեզար (կամ Սիզար) այլ ոչ թե Կեսար, և անունը ոչ մի կապ չունի Հուլիոս Կեսարի հետ։ Բացարձակապես ոչ մի կապ։

Դա Հուլիոս Կեսարի բաղադրատոմսով պատրաստված կամ նրա սիրված աղցանը չէ, ինչպես մեզ համոզում էր Երևանի ռեստորաններից մեկի տնօրենը, երբ մենք բողոքեցինք՝ ստանալով մայոնեզով և խոզապուխտով "Կեսար սալաթ"։ 

Հավատացեք, մենք "Կեսար սալաթ" ենք փորձել (և ոչ միայն դա) Երևանի համարյա բոլոր ռեստորաններում և սրճարաններում։ Մեր աղցանը մի ամբողջ աստղային տարի առջևում է բոլոր մնացածներից։

Եթե Դուք իսկապես գնահատում եք ոչ միայն Ձեր քիմքը այլ նաև Ձեր դրամապանակը՝ վստահեցնում ենք, որ ԲԱՐԻ ՕՐ-ի Սեզարը փորձելուց հետո, երբևիցե այլ Սեզար չեք ցանկանա ճաշակել։

Քաշը՝ 320 գրամ։

֏ 2 500