
"Բարի Օր" ֆիրմային աղցան
"Բարի Օր" - մեր ֆիրմային աղցանը։
Մեղրով պատրաստված խոզապուխտ, հոլանդական Մաազդամ պանիր, մի քանի վայրկյան խաշած կանաչ ոլոռ, զանգակապղպեղ, մեկ-երկու փաթիլ քաղցրահամ սոխ, Կալամատա ձիթապտուղ, մակարոն։
Գունեղ, համեղ, հարուստ մի աղցան, որը լիովին կարող է դառնալ մի ամբողջ ճաշ կամ ընթրիք՝ ոչ միայն հագեցնելու Ձեր քաղցը, այլև պատճառելու աննկարագրելի հաճույք։
Մեկ գավաթ սառը, անապակ սպիտակ գինին և իսկական ընկերոջ ներկայությունը առավել ևս կհարստացնեն այս աղցանը։
Քաշը՝ 400 գրամ։
֏ 2 500